Սերբիայում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկները 11 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 4 արծաթե ու 5 բրոնզե։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ), իսկ Սամվել Գրիգորյանը (44 կգ), Դավիթ Դունիամալյանը (48 կգ), Գագիկ Հարությունյանը (63 կգ), Գրիշա Դիլանյանը (80 կգ) դարձել են արծաթե, Ալեն Նալբանդյանը (40 կգ), Գագիկ Մանուկյանը (50 կգ), Սամվել Սարդարյանը (60 կգ), Սայաթ Թումանյանը (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանը (70 կգ)` բրոնզե մեդալակիր։
Հայաստանի հավաքականը հանդես է եկել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Սերբիայում թիմին աջակցել է նաև ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։


