Logo

2023թ. հոկտեմբերից որակազրկված Ալեխանդրո Գոմեսը նոր ակումբ ունի

10:48 / 12.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվել է Իտալիայի երկրորդ լիգան` Բ Սերիան ներկայացնող «Պադովա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

37-ամյա վինգերը 2023թ. հոկտեմբերին դոպինգային սկանդալի պատճառով որակազրկվել էր երկու տարով։ Նա նոր թիմի հետ մարզումները կկսի օգոստոսի 19-ին։

Գոմեսն առավել հայտնի է 2014-21թթ. «Ատալանտայում» ունեցած մրցելույթներով: Բերգամոն ներկայացնող թիմի կազմում 252 խաղում նա 59 գոլ է խփել, կատարել 72 ասիստ։

Նրա նախորդ ակումբը «Մոնցան» էր: Գոմեսը հանդես է եկել նաև «Սևիլիայում», «Կատանիայում» և այլ ակումբներում։ 2022 թվականին նա Արգենտինայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

fastnews-ads-banner