Ցինցինատիում ավարտվեց WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող դարձավ Իգա Շվյոնտեկը:
Եզրափակիչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին:
Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճեց կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում:
Ցինցինատիում հաջողության շնորհիվ Շվյոնտեկը շրջանցեց Կոկո Գաուֆին և բարձացավ վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղ: Առաջատարն Արինա Սաբալենկան է:
Հիշեցնենք, որ Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում հաղթել էր իսպանացի Կառլոս Ալկարասը:


