Լեգենդար թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը կվերադառնա մեծ կորտ ու կմասնակցի հուլիսի 19-27-ը Վաշինգտոնում կայանալիք WTA-500 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
45-ամյա Ուիլյամսը վերջին անգամ մրցախաղ անցկացրել է 2024թ. մարտի 19-ին՝ Մայամիի «Մասթերսի» առաջին փուլում պարտվելով Դիանա Շնայդերին։
Նախկին առաջին ռակետ Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող է։