Logo

5 գեյմ տևած եզրափակիչը. Ալկարասն առաջին անգամ նվաճեց Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը

23:57 / 18.08.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճեց Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը:

Իսպանացին եզրափակիչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին, որը 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Եզրափակիչը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Իտալացին նախորդ տարի նվաճել էր Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը:

Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակիչում:

fastnews-ads-banner