Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը բաժանվել է ընկերոջից: Պոդիումի 54-ամյա աստղը մի քանի ամիս հանդիպում էր DJ Rampa-ի հետ, սակայն որոշել է չշարունակել հարաբերությունները, հայտնում է The Sun-ը ։
Աղբյուրը նշում է, որ Նաոմիի և Ռամպայի սիրավեպը բուռն է եղել: Սակայն շարունակվել չէր կարող, քանի որ երկուսն էլ մեծ աշխատանք ունեին։ Նրանք չեն կարողացել բավարար ժամանակ տրամադրել միմյանց։
«Նրանք ցանկանում էին միասին անցկացնել յուրաքանչյուր պահը, ինչն անում էին բավականին երկար, բայց կյանքը վերադարձավ բնականոն հունի», - կիսվել է ինսայդերը:
Հիշեցնենք, որ աստղերի հարաբերությունների մասին հայտնի դարձավ այս տարվա օգոստոսին։ Զույգը լուսանկարվել էր Հունաստանում երեկույթի ժամանակ։ Նաոմին չի թաքցրել իր զգացմունքները երաժշտի նկատմամբ և հրապարակավ համբուրել է նրան։
Ի դեպ, դիջեյը ծանոթ էր նաև փոխնակ մորից ծնված մոդելի երեխաներին։ Նշենք նաև, որ Նաոմին նախընտրում է ցույց չտալ իր ժառանգների դեմքերը։