Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին Կոստանդնուպոլսում մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Խաչիկ Պողոսի Օտյանը, պետական պաշտոնյա էր, ով զբաղվում էր նաև գրականությամբ ու թարգմանությամբ։ Մայրը՝ Մաքրուհին, ևս գործում էր գրականության ոլորտում. գլխավորապես աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործություններն էր թարգմանում, ինչպես, օրինակ՝ Վ. Հյուգոյի: 7 տարեկանից Օտյանի խնամքով և կրթությամբ զբաղվել է նրա հորեղբայրը՝ գրական, պետական և ազգային գործիչ Գրիգոր Օտյանը, ում տունն այդ ժամանակաշրջանում գրասերների հավաքատեղի էր:
«Fast News Culture»-ն առանձնացրել է Հակոբ Պարոնյանից հետո «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանի» 8 մեջբերում՝ ազնվության, ճշմարտության և Հայող ցեղասպանության մասին:
«Ճշմարտությունը ինչու՞ կբռնաբարվի միշտ։ Որովհետև մերկ է և գեղեցիկ։ Զգայուն մարդիկ աւելի շատ են քան թէ խելացիները։ Որովհետև շատ աւելի դիւրին է զգայնութիւնը կեղծել, քան խելացիութիւնը։ Երբ մարդ խելացի չէ դժւար է խելացիութիւն կեղծել»։
«Զգայուն մարդիկ աւելի շատ են քան թէ խելացիները։ Որովհետև շատ աւելի դիւրին է զգայնութիւնը կեղծել, քան խելացիութիւնը։ Երբ մարդ խելացի չէ դժւար է խելացիութիւն կեղծել»։
«Անկեղծ հրապարակախոսը պէտք է ձի մը ունենայ, որպէսզի ճշմարտութիւնը ըսելէ ետք վրան նստելով փախուստ տայ»։
«Երգիծողը պիտի ազատ լինի ամեն կանխակալ կարծիքներու կաշկանդումներեն, պիտի կարողանա կյանքի ամենեն լուրջ խնդիրներու առթիվ արտահայտել ծանր ու նորանշան կարծիքներ և ճշմարտություններ և պիտի ունենա թեթև, կայծկլկոտ, սուր ու հեգնիչ ոճ»:
«Իր սկզբնավորության մեջ, չէի ըմբռնած աղետին մեծությունը, ու երբ 1915 թվի սեպտեմբերի 13-ին տարագրվեցա ու ականատես եղա հարյուրավոր մեռնողներու, նոր զգացի, որ ամեն մեկ անհետացող հայու փոխարեն իմ ալ հոգիես մաս մըն է որ կը պակսի»:
«Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ հայության մնացորդներ, հեռվեն, շատ հեռվեն կուգամ... Կուգամ եղեռնի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարյաններ, Սիամանթոներ, Վարուժաններ, Սևակներ, Տաղավարյաններ, վերջապես ամբողջ ազգի մը ըղեղը ջարդու փշուր եղավ Ճենկիլխաներու և Լենկ Թեմուրներու արժանավոր հաջորդներուն ձեռքով...»:
«Ամեն ներս մտնող ձերբակալյալի նոր անուններ կհաղորդեր: Միքայել Շամտանճյանը, Կոմիտաս Վարդապետը, հետո նոր անուններ՝ Համբարձում Համբարձումյանը, Ատոմ Յարճանյանը, Շավարշ Քրիսյանը, Տիգրան Չեոկուրյանը, Մելքոն Կյուրճյանը... ձերբակալյալներու թիվը որոշապես գիտցող չկար: Երկու հարյուրեն վեց հարյուր կը հաշվեին...»:
«Մանուկներու վաճառումը տեղահանության ահռելի եղեռնին ամենեն զահանդեցնող դրվագներեն մեկն է: Երբեք կարելի չէ մարդկության ավելի մեծ նվաստացում մը երևակայել»: