«Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ին և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ին ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր է տրվել, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արտոնագրման կոմիտեն որոշել է մերժել «Արարատի Արաքս» ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, քանի որ ակումբը չի համապատասխանել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մարզական չափանիշի պահանջներին, մասնավորապես՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2025 թվականի խմբագրության կանոնակարգի Հոդված 17-ի պահանջներին՝ չապահովելով պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայությունը։
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանում Առաջին խմբի հաղթող է դարձել ԲԿՄԱ-2-ը: