Վաշինգտոնի՝ Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը:
A խումբ
Մեքսիկա
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հարավային Կորեա
Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա
B խումբ
Կանադա
Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Բոսնիա և Հերցեգովինա/Ուելս
Կատար
Շվեյցարիա
C խումբ
Բրազիլիա
Մարոկկո
Հաիթի
Շոտլանդիա
D խումբ
ԱՄՆ
Պարագվայ
Ավստրալիա
Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո
E խումբ
Գերմանիա
Կյուրասաո
Կոտդիվուար
Էկվադոր
F խումբ
Նիդերլանդներ
Ճապոնիա
Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա
Թունիս
G խումբ
Բելգիա
Եգիպտոս
Իրան
Նոր ԶԵլանդիա
H խումբ
Իսպանիա
Կաբո Վերդե
Սաուդյան Արաբիա
Ուրուգվայ
I խումբ
Ֆրանսիա
Սենեգալ
Իրաք/Բոլիվիա/Սուրինամ
Նորվեգիա
J խումբ
Արգենտինա
Ալժիր
Ավստրիա
Հորդանան
K խումբ
Պորտուգալիա
Կոնգո ԴՀ/Նոր Կալեդոնիա/Ճամայկա
Ուզբեկստան
Կոլումբիա
L խումբ
Անգլիա
Խորվաթիա
Գանա
Պանամա
Բացման խաղում կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Սա ԱԱ-2010-ի բացման խաղի կրկնությունն է, այն ժամանակ Մունդիալն անցկացվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Վիճակահանության միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

