Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Անգլիայի հավաքականը Տուխելի գլխավորությամբ մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ

01:39 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայում ևս մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:

Անգլիայի ազգային հավաքականը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Ալբանիայի թիմին:

Գոլ խփեցին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը:

Լյուիս-Սքելին Ալբանիայի հավաքականի դեմ խաղում անգլիացիների կազմում իր նորամուտը նշեց 18 տարեկան 176 օրականում: Նա դարձավ Անգլիայի ազգային հավաքականի կազմում նորամուտի խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Անգլիան ու Ալբանիան ընդգրկված են K խմբում: Այս խմբի մյուս խաղում Լատվիան հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին:

Եվրոպական գոտու որակավորման փուլի առաջին խաղային օրվա բոլոր արդյունքները՝ ստորև.

ԱԱ-2026-ի որակավորման փուլ, առաջին տուր

K խումբ

Անգլիա - Ալբանիա` 2-0 (տեսանյութ)

Մայլս Լյուիս-Սքելի, 20, Հարի Քեյն, 77

Անդորրա - Լատվիա` 0-1 

Դարիո Սիտս, 58

H խումբ

Կիպրոս - Սան Մարինո` 2-0 (տեսանյութ)

Ռումինիա - Բոսնիա և Հերցեգովինա` 0-1 (տեսանյութ)

G խումբ

Լեհաստան - Լիտվա` 1-0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 61

Մալթա - Ֆինլանդիա` 0-1 (տեսանյութ)

fastnews-ads-banner