Ֆուտբոլի Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները նվաճեցին աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:
Բունդեսթիմն ընտրական A խմբի վերջին խաղում տանը 6-0 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին: Դուբլ գրանցեց Լերոյ Սանեն, մեկական գոլ խփեցին Նիք Վոլտեմադեն, Սերժ Գնաբրին, Ռիդիե Բակուն և նորամուտը նշած Ասան Ուեդրաոգոն:
Յուլիան Նագելսմանի գլխավորած Գերմանիայի հավաքականը 15 միավորով գրավեց առաջին տեղը, Սլովակիան 12 միավորով երկրորդն է և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին:
Նիդերլանդների հավաքականն էլ ընտրական G խմբի վերջին խաղում տանը 4-0 հաշվով հաղթեց Լիտվայի թիմին: Գոլ խփեցին Տիջանի Ռեյնդերսը, Քոդի Գակպոն, Խավի Սիմոնսն ու Դոնիել Մալենը:
Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականը 20 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Լեհաստանի թիմը 17 միավորով երկրորդն է և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
A խումբ
Գերմանիա - Սլովակիա` 6-0
Նիք Վոլտեմադե, 18, Սերժ Գնաբրի, 29, Լերոյ Սանե, 36, 41, Ռիդիե Բակու, 67, Ասան Ուեդրաոգո, 79
Հյուսիսային Իռլանդիա - Լյուքսեմբուրգ` 1-0
Ջեյմի Դոնլի, 44 (11մ)
G խումբ
Նիդերլանդներ - Լիտվա` 4-0
Տիջանի Ռեյնդերս, 16, Քոդի Գակպո, 58 (11մ), Խավի Սիմոնս, 60, Դոնիել Մալեն, 62
Մալթա - Լեհաստան` 2-3
Իրվին Կարդոնա, 36, Թեդի Թեումա, 68 (11մ) - Ռոբերտ Լևանդովսկի, 32, Պավել Ուոժոլեկ, 59, Պիոտր Զելինսկի, 85
L խումբ
Չեռնոգորիա - Խորվաթիա` 2-3
Միլուտին Օսմայիչ, 3, Նիկոլա Կրստովիչ, 17 - Իվան Պերիշիչ, 37 (11մ), Կրիստիան Յակիչ, 72, Նիկոլա Վլաշիչ, 87
Չեխիա - Ջիբրալթար` 6-0
Դավիդ Դուդերա, 5, Տոմաշ Չորի, 18, Վլադիմիր Ցոուֆալ, 32, Ադամ Կարաբեց, 39, Տոմաշ Սոուչեկ, 44, Ռոբին Հրանաչ, 51
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


