Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Հունգարիա. մեկնարկային կազմերը

19:50 / 13.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կանցկացնի նախավերջին հանդիպումը: Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիայի ազգային թիմին: Հայտնի են հավաքականների մեկնարկային կազմերը:

Հայաստան. Հենրի Ավագյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Փիլոյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Կամո Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սևիկյան, Հրանտ-Լեոն Ռանոս:

Հունգարիա. Դենես Դիբուշ, Միլոշ Կերկեզ, Աթիլա Սալայ, Ուիլի Օռբան, Լոիկ Նեգո, Դոմենիկ Սոբոսլայ, Քալում Սթայլս, Անդրաս Շաֆեռ, Ռոլանդ Շալայ, Բենդեգուիզ Բոլա, Բառնաբաշ Վարգա:

Հայաստան - Հունգարիա հանդիպումը ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հունգարիայի հավաքականը 4 խաղից հետո 5 միավորով երկրորդն է ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակում, Հայաստանի ազգային թիմը 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Իռլանդիայի հավաքականը 4 միավորով երրորդն է: Առաջատար Պորտուգալիայի հավաքականն ունի 10 միավոր ունի:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner