Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիան, Բելգիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Ավստրիան ուղեգիր նվաճեցին

01:51 / 19.11.2025Ֆուտբոլ
null

Ավարտվեց աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը։

Իսպանիայի հավաքականը վերջին տուրում սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց Թուրքիայի հետ։

«Ֆուրիա ռոխան» 16 միավորով E խմբում գրավեց առաջին տեղը, Թուրքիան` 13 միավորով երկրորդ։

Ավստրիայի հավաքականը սեփական դաշտում դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի դեմ խաղում. արձանագրվեց 1-1 հաշիվը։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը H խմբում 19 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, Բոսնիա և Հերցեգովինան` 17 միավորով երկրորդ։

Բելգիան սեփական դաշտում 7-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտայնին։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը J խմբում պայքարն ավարտեց 18 միավորով` զբաղեցնելով առաջին տեղը։

Ուելսի թիմը սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին` 16 միավորով զբաղեցնելով երկրորդ տեղը։

Հյուսիսմակեդոնացիները 13 միավորով ընտրական մրցաշարն ավարտեցին երրորդ տեղում, Լիխտենշտայնը պարտվել է բոլոր 8 խաղերը և եզրափակում է խումբը։

Այսպիսով՝ Իսպանիայի, Բելգիայի, Ավստրիայի հավաքականները նվաճեցին Մունդիալի ուղեգիր, նրանց միացան նաև Շոտլանդիան ու Շվեյցարիան։

Թուրքիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուելսի, Կոսովոյի, Դանիայի հավաքականները հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

B խումբ

Կոսովո - Շվեյցարիա` 1-1

Ֆլորիան Մուսլիա, 74 - Ռուբեն Վարգաս, 47

Շվեդիա - Սլովենիա` 1-1

Ուիլյամ Լունդգրեն, 87 - Տիմի Էլշնիկ, 64

C խումբ

Շոտլանդիա - Դանիա` 4-2

Սքոթ Մաքթոմինեյ, 3, Լոուրենս Շենքլենդ, 78, Կիրան Թիրնի, 90+3, Քենի Մաքլին, 90+9 - Ռասմուս Հոյլուն, 57 (11մ), Պատրիկ Դորգու, 82

Հեռացում` Ռասմուս Քրիստենսեն, 61 (Դանիա)

Բելառուս - Հունաստան` 0-0

E խումբ

Իսպանիա - Թուրքիա` 2-2

Դանի Օլմո, 4, Միկել Օյարսաբալ, 62 - Դենիս Գյուլ, 42, Սալիհ Օզջան, 54

Բուլղարիա - Վրաստան` 2-1

Գեորգի Ռուսև, 10, Ֆիլիպ Կրաստև, 24 - Լուկա Լոչոշվիլի, 88

H խումբ

Ավստրիա - Բոսնիա և Հերցեգովինա` 1-1

Միխայել Գրեգորիչ, 78 - Հարիս Տաբակովիչ, 12

Ռումինիա - Սան Մարինո` 7-1

Դանթե Ռոսի, 13 (ինքնագոլ), Ստեֆան Բայարամ, 29, Դենիս Ման, 42, Ջակոմո Վալենտինի, 57 (ինքնագոլ), Յանիս Հաջի, 76, Անդրեյ Ռացյու, 82, Լուի Մունտյանու, 86 (11մ) - Նիկոլաս Ջակոպետի, 2

J խումբ

Բելգիա - Լիխտենշտայն` 7-0

Հանս Վանակեն, 3, Ժերեմի Դոկու, 34, 41, Բրենդոն Մեխելե, 52, Ալեքսիս Սալեմակերս, 55, Շառլ Դե Կետելարե, 57, 59

Ուելս - Հյուսիսային Մակեդոնիա` 7-1

Հարի Ուիլսոն, 18 (11մ), 75, 81 (11մ), Դեյվիդ Բրուքս, 21, Բրենան Ջոնսոն, 37, Դենիել Ջեյմս, 57, Նեյթան Բրոդհեդ, 88 - Բոյան Միյովսկի, 23

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner