Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան խոշոր հաշվով հաղթեց Իտալիային, Խորվաթիան 7 գոլ խփեց, օրվա մյուս արդյունքները

00:45 / 07.06.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայում շարունակվում է աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլը:

Նորվեգիայի ազգային հավաքականը երրորդ տուրում տանը 3-0 հաշվով հաղթեց Իտալիային: Առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Սյոռլոթը, Անտոնիո Նուսան և Էռլինգ Հոլանդը:

I խմբի մյուս խաղում Իսրայելի հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:

Նորվեգիան 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ և 9 միավորով առաջատարն է, Իսրայելը նույնքան հանդիպումից հետո 6 միավորով երկրորդն է: Իտալիայի համար սա առաջին խաղն էր:

Խորվաթիայի հավաքականը L խմբում հյուրընկալվեց Ջիբրալթարի թիմին և հաղթեց 7-0 հաշվով: Խմբի մյուս խաղում Չեխիան տանը 2-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիային:

Չեխերը 3 խաղից հետո 9 միավոր ունեն, Չեռնոգորիան` 6, Խորվաթիայի համար սա առաջին հանդիպումն էր:

J խմբում էլ Բելգիայի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում բաց թողեց հաղթանակը` 1-1: Խմբի մյուս խաղում Ուելսը տանը 3-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին:

Ուելսը 3 խաղից հետո 7 միավորով առաջատարն է, Հյուսիսային Մակեդոնիան` 5 միավորով երկրորդը, Բելգիայի համար սա առաջին խաղն էր:

ԱԱ-2026, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, երրորդ տուր

I խումբ

Նորվեգիա - Իտալիա` 3-0 (տեսանյութ)

Ալեքսանդր Սյոռլոթ, 14, Անտոնիո Նուսա, 34, Էռլինգ Հոլանդ, 42

Էստոնիա - Իսրայել` 1-3 (տեսանյութ)

L խումբ

Ջիբրալթար - Խորվաթիա` 0-7 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 28, Անտե Բուդիմիր, 30, Ֆրանյո Իվանովիչ, 60, 63, Իվան Պերիշիչ, 73, Անդրեյ Կրամարիչ, 77, 79

Չեխիա - Չեռնոգորիա` 2-0 (տեսանյութ)

J խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Բելգիա` 1-1 (տեսանյութ)

Էզգյան Ալիոսկի, 86 - Մաքսիմ Դե Սայպեր, 28

Ուելս - Լիխտենշտայն` 3-0 (տեսանյութ)

fastnews-ads-banner