Նորվեգիայի ազգային հավաքականը 28 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։
Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին` 8-րդ տուրում Սոլե Սոլբակենի գլխավորած թիմը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իտալիայի թիմի դեմ խաղում։
Նորվեգացիներից դուբլ գրանցեց թիմի ավագ Էռլինգ Հոլանդը։
Նորվեգիան 24 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։ «Վիկինգները» Մունդիալին կմասնակցեն 1998թ. ի վեր առաջին ու պատմության մեջ միայն չորրորդ անգամ։
Իտալիայի հավաքականը 18 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
Իտալիա - Նորվեգիա` 1-4
Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 11 - Անտոնիո Նուսա, 63, Էռլինգ Հոլանդ, 78, 80, Յորգեն Շտրանդ Լարսեն, 90+3


