Խորվաթիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Դարպասապահներ. Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբահչե»), Իվիցա Իվուշիչ («Պաֆոս»), Դոմինիկ Կոտարսկի (ՊԱՕԿ)։
Պաշտպաններ. Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի»), Յոսիպ Յուրանովիչ («Ունիոն Բեռլին»), Դույե Չալետա-Ցար («Լիոն»), Յոսիպ Շուտալո («Այաքս»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»), Մարին Պոնգրաչիչ («Ֆիորենտինա»), Լուկա Վուշկովիչ («Վեսթեռլո»)։
Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Մատեո Կովաչիչ («Մանչեսթեր Սիթի»), Մարիո Պաշալիչ («Վոլֆսբուրգ»), Լովրո Մայեր («Վոլֆսբուրգ»), Լուկա Սուչիչ («Ռեալ Սոսյեդադ»), Մարտին Բատուրինա, Պետար Սուչիչ (երկուսն էլ` «Դինամո Զագրեբ»), Նիկոլա Մորո («Բոլոնիա»), Քրիստիան Յակիչ («Աուգսբուրգ»), Տոնի Ֆրուկ («Ռիեկա»)։
Հարձակվողներ. Իվան Պերիշիչ (ՊՍՎ), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»), Ֆրանյո Իվանովիչ («Յունիոն Սենթ Ժիլուա»)։
Զլատկո Դալիչի գլխավորած թիմն առաջին հանդիպումները կանցկացնի ընտրական L խմբում՝ հունիսի 6-ին մրցելով Ջիբրալթարի, իսկ հունիսի 9-ին` Չեխիայի հավաքականի դեմ։