«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցն է։
Լոնդոնյան գրանդը քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց «Պալմեյրասին»։
Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեին»։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն
«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Չելսի» (Անգլիա)` 1-2
Էստևաո, 53 - Քոուլ Պալմեր, 16, Վերվերտոն, 83 (ինքնագոլ)
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։