Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի քառորդ եզրափակիչի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ. Ֆաբիո («Ֆլումինենսե»)։
Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Թրևո Չալոբա («Չելսի»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։
Կիսապաշտպաններ. Քոուլ Պալմեր («Չելսի»), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Մատեուս Մարտինելի («Ֆլումինենսե»), Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ»)։
Հարձակվողներ. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Դեզիրե Դուե (ՊՍԺ)։
Մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանան «Ֆլումինենսե» - «Չելսի», ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումները։
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։