Logo

Աղբյուր. Ալեքսանդր Գրիգորյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ»

00:03 / 13.06.2025Ֆուտբոլ
null

Հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն իր մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կարող է գլխավորել Երևանի «Ալաշկերտը», հաղորդում է Metaratings.ru-ն:

Կողմերն արդեն բանակցություններ են վարել և քննարկել պայմանագրի մանրամասները։ Գրիգորյանի` «Ալաշկերտում» նշանակվելը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք ակումբի սեփականատերը կկարողանա՞ համաձայնության գալ նոր հովանավորների հետ։

«Ես հնարավորություն և տարբերակներ ունեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելու։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին այս հարցում հստակություն կլինի։ Կան տարբերակներ և՛ ռուսական ակումբներում, և՛ արտասահմանյան ակումբներում` Հայաստանում։ Չնայած ինձ համար Հայաստանի տարբերակը արտասահման չէ»,- ասել է Գրիգորյանը Спорт Экспресс-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2021 թվականին գլխավորել էր «Ալաշկերտը»: 58-ամյա մասնագետը 2023 թվականին՝ «Կուբանից» հեռանալուց հետո, չի աշխատել պրոֆեսիոնալ ակումբում: Գրիգորյանն այս տարվա ընթացքում կարճ ժամանակով աշխատում էր մեդիալիգայում:

fastnews-ads-banner