ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարիերան կարող է շարունակել Անգլիայում, հաղորդում է լրագրող Օրացիո Ակոմանդոն։
Իտալացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը նրա տրանսֆերի համար հարցում է ուղարկել փարիզյան գրանդին։
«Քաղաքաբնակներն» ուզում են պարզել` իրատեսակա՞ն է 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը, թե՞ ոչ։
«Ման. Սիթիում» պատրաստվում են բաժանվել ակումբի հիմնական դարպասապահ Էդերսոնից, որը «Գալաթասարայ» տեղափոխվելու հարցում նախնական համաձայնություն է տվել։
Դոնարումայի ներկայացուցիչները «Տոտենհեմի» դեմ օգոստոսի 13-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ կհանդիպեն ՊՍԺ-ի ղեկավարների հետ ու կքննարկեն իտալացու ապագան։


