ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն մոտ է անգլիական «Ասթոն Վիլա» վերադառնալուն, հաղորդում է Telecomasia.net-ը։
Բիրմինգհեմյան ակումբն արդեն համաձայնության է եկել Ասենսիոյի հետ երեք տարվա պայմանագրի շուրջ և շուտով տրանսֆերի համար ՊՍԺ-ին կառաջարկի 15 միլիոն եվրո։
Ակնկալվում է, որ գումարը կբավարարի ֆրանսիական ակումբին։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հստակեցրել է, որ Ասենսիոն տեղ չունի իր ծրագրերում։
29-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով խաղացել էր «Ասթոն Վիլայում»՝ 21 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։


