Ամստերդամի «Այաքսից» հրաժարվել են «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը մեկնաբանելուց, հայտնում է Metaratings-ը։
«Չենք մեկնաբանում նման լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։
Ավելի վաղ Спорт-Экспресс-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը։