Logo

Աղբյուր. «Բարսելոնան» Դիասի տրանսֆերի համար պատրաստ է վճարել առավելագույնը 60 միլիոն

22:41 / 12.06.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» համար գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, հաղորդում է Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը:

Իսպանիայի չեմպիոնը Կոլումբիայի հավաքականի առաջատարի տրանսֆերի համար պատրաստ է վճարել առավելագույնը 60 միլիոն եվրո: Եթե անգլիական գրանդը համաձայնի Դիասին բաց թողնել այդ գումարի դիմաց, գործարքը կկայանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պահանջում է 80 միլիոն:

Եթե «Բարսելոնային» չհաջողվի ձեռք բերել Դիասին, կատալոնական ակումբը կփորձի կազմը համալրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդով:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner