Logo

Աղբյուր. «Բավարիան» հերթական առաջարկը կկատարի, տրանսֆերը կարող է իրականացվել

00:27 / 26.07.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» շաբաթվա ավարտին հերթական առաջարկը կկատարի անգլիական «Լիվերպուլին»` կոլումբացի վինգեր Լուիս Դիասի տրանսֆերն իրականացնելու համար, հաղորդում է լրագրող Փայփ Սիեռան:

Եթե գերմանական ակումբը 75 միլիոն եվրո առաջարկի, գործարքը, մեծ հավանականությամբ, կիրականանա:

Անգլիայի չեմպիոնը մտադիր է մինչև տրանսֆերային պաատուհանի փակվելը վաճառել Դիասի տրանսֆերային իրավունքը, ֆուտբոլիստն էլ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու ցանկության մասին:

«Լիվերպուլը» Դիասի գործարքից վաստակած գումարով կարող է լուրջ առաջարկ կատարել՝ «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար:

fastnews-ads-banner