Logo

Աղբյուր. «Բենֆիկան» բանակցել է «Ռեալի» հետ

00:27 / 04.08.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասին, հայտնում է Record-ը։

Պորտուգալական ակումբը Ժոաու Ֆելիքսի տեղափոխությունը ձախողելուց հետո կենտրոնացել է Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու ուղղությամբ։

Լիսաբոնյան ակումբը Դիասի տրանսֆերի հարցում նախնական բանակցություններ է վարել «Լոս Բլանկոսի» հետ։ «Բենֆիկան» պատրաստ է վարձակալել 26-ամյա եզրայինին։

Բրահիմ Դիասն «Արքայական ակումբ» է տեղափոխվել 2019թ. հունվարին, 2020-2023թթ. վարձակալությամբ անցկացրել է «Միլանում»: Նա «Ռեալի» կազմում 121 խաղում խփել է 20 գոլ, կատարել 20 ասիստ։

fastnews-ads-banner