Logo

Աղբյուր. Եվրոպական չորս ակումբներ դիտարկում են Սպերցյանի հնարավոր տրանսֆերը

21:15 / 12.06.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիդսը», ֆրանսիական «Լանսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան» դիտարկում են Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Էքրեմ Քյոնուրը:

«Սևիլիան» ֆինանսապես իրեն չի կարող թույլ տալ պայքարել Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործարքի համար, սակայն նշված մյուս ակումբները լրջորեն հավակնում են Սպերցյանի տրանսֆերին:

2024/25 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 35 խաղ, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

fastnews-ads-banner