Բրազիլիայի ազգային հավաքականի և «Ֆլամենգոյի» աջ պաշտպան Ուեսլի Ֆրանկան կտեղափոխվի «Ռոմա», հայտնում է Globo Esporte-ն:
21-ամյա ֆուտբոլիստը հռոմեացիների հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր: Գործարքը կարող է արժենալ 25 միլիոն եվրո: Անձամբ գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին է ցանկանում պաշտպանին տեսնել «Գայլերի» կազմում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
Ֆրանկան Բրազիլիայի հավաքականում նորամուտը նշել է 2025թ. մարտին: «Ֆլամենգոյում» 133 խաղում պաշտպանը խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: