Logo

Աղբյուր. Գասպերինին «Ատալանտային» հայտնել է, որ հեռանում է. նա բանակցում է իտալական այլ ակումբի հետ

02:45 / 28.05.2025Ֆուտբոլ
null

Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտային» հայտնել է, որ հեռանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Մատեո Մորետոն:

Հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ 67-ամյա մասնագետը բանակցում է «Ռոմայի» հետ:

Վերջին մի քանի ժամերին կողմերի շփումները դրական են Կլաուդիո Ռանիերիի շնորհիվ, որը կթողնի հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն կմնա ակումբում՝ որպես նախագահի խորհրդական: 

Սեղանին դրված է երեք տարվա պայմանագիր, սակայն Գասպերինին որոշ ժամանակ է խնդրել, որպեսզի հասկանա՝ արդյոք ինքն ու մայրաքաղաքային ակումբն ունե՞ն համագործակցության ընդհանուր մոտիվացիա: Առաջիկա ժամերը կարող են որոշիչ լինել:

Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտան» գլխավորում է 2016 թվականի հուլիսից:

fastnews-ads-banner