Logo

Աղբյուր. Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

19:17 / 25.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը:

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում:

Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»:

Հիշեցնենք, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

fastnews-ads-banner