Logo

Աղբյուր. «Լիվերպուլի» երեք հարձակվողներ կարող են հեռանալ ակումբից

20:25 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Ամռանը «Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Սաուդյան Արաբիայից ակտիվ քայլեր են ձեռնարկում` Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար։ Ուրուգվայցին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել մերձավորարևելյան երկիր, սակայն մերսիսայդյան գրանդը հրաժարվեց նրա տրանսֆերային իրավունքը վաճառելուց։

Կա հավանականություն, որ Նունյեսի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև Դիոգու Ժոտան ու Լուիս Դիասը։ Եթե նրանք հեռանան, ապա «Լիվերպուլը» նոր հարձակվող ձեռք կբերի։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner