«Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Սլովենացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», որոնք բանակցում են նրա հետ։ Ակումբներն առաջարկ են արել 22-ամյա հարձակվողին։
Նրանք Շեշկոյին ներկայացրել են իրենց մարզական ծրագրերն ու ֆինանսական կարգավիճակը։
Երբ ֆուտբոլիստի հետ բանավոր համաձայնություն հասնեն, թե՛ «Նյուքասլը», թե՛ «Ման. Յունայթեդը» նրա տրանսֆերի հարցում կսկսեն բանակցել արդեն «Լայպցիգի» հետ։
«Նյուքասլը» Շեշկոյի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հարցում ֆավորիտ է։ Սլովենացուն «Կաչաղակները» համարում են որպես հարձակվող Ալեքսանդր Իսակին փոխարինող։
Շեշկոն «Լայպցիգում» 87 խաղում 39 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։


