Մասիմիլիանո Ալեգրին կարող է շուտով նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ, գրում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։
Վերջին ժամերին կողմերը բանակցել են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։
57-ամյա մասնագետը «Ռոսոներիի» գլխավոր մարզչի պաշտոնում Սերժիու Կոնսեյսաուին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», սակայն «Աձուրին» հուսով է, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին կպահի թիմում։
Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-14 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն ու սուպերգավաթակիր։