Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիան կարող է տեղափոխվել «Միլան», գրում է Milan News-ը։
«Ռոսոներին» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ հարցում է ուղարկել «Արքայական ակումբին»։
«Միլանը» Թեո Էռնանդեսի` ակումբից հեռանալուց հետո ձախ պաշտպանի դիրքի համար «Բրայթոնից» ձեռք է բերել Պերվիս Էստուպինյանին, սակայն իտալական գրանդը ցանկանում է կատարել ևս մեկ համալրում։
Այդուհանդերձ, «Ռեալը» չի ցանկանում բաժանվել Գարսիայից։ Իսպանական գրանդում վստահ չեն, որ Ֆեռլան Մենդին մրցաշրջանի ընթացքում վնասվածք չի ստանա ու շարքից դուրս չի մնա, այդ պատճառով ակումբը չի ցանկանում վաճառել Գարսիայի տրանսֆերային իրավունքը։
Իսպանացի պաշտպանը «Ռեալում» 86 խաղում 2 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։


