Logo

COPE. Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

14:29 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է COPE-ը:

39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական գրանդը համաձայնության չեն հասել նոր պայմանագրի վերաբերյալ:

Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա հանգստյան օրերին:

Մոդրիչը «Ռեալի» կազմում է 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, խփել 4 գոլ, կատարել 9 ասիստ:

fastnews-ads-banner