Logo

Աղբյուր. ՄՅՈՒ-ն առաջարկ է ստացել Անտոնիի համար

19:24 / 27.07.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիին, հայտնում է Foot Mercato-ն։

Սաուդյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար տրանսֆերային առաջարկ է արել մանկունիական գրանդին։

UOL-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» 25-ամյա եզրայինից կբաժանվեն, եթե վճարվի 50 միլիոն ֆունտ։

Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022թ. օգոստոսից, 96 խաղում 12 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է իսպանական «Բետիսում»։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner