Logo

Նոյերը միայն մեկ դեպքում կվերադառնա Գերմանիայի հավաքական

00:59 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Մանուել Նոյերը կարող է վերադառնալ Գերմանիայի ազգային հավաքական, գրում է Bayern & Germany-ն՝ հղում կատարելով հեղինակավոր Bild-ին։

39-ամյա դարպասապահը «Բունդեսթիմ» կվերադառնա միայն այն դեպքում, եթե իր հետ կապ հաստատի անձամբ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

Վետերան դարպասապահը Նագելսմանից ցանկանում է լսել, որ իր օգնության կարիքն ունի։

Նագելսմանն ու Նոյերը 2021-23 թթ. միասին աշխատել են «Բավարիայում», սակայն լավ հարաբերություններ չեն ունեցել։ Նրանք առանձնազրույց չէին ունենում և շփվում էին միայն գործնական մակարդակում։

Նոյերը Գերմանիայի հավաքականից հեռացել է 2024թ. ամռանը։ Նա ազգային թիմում 124 խաղից 51-ում դարպասը պահել է անառիկ։

fastnews-ads-banner