Logo

Աղբյուր. Պավլովիչը կվերադառնա Գերմանիայի հավաքական

21:24 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը կվերադառնա Գերմանիայի ազգային հավաքական, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Պավլովիչին կհրավիրի հավաքական ու կընդգրկի Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի հայտացուցակում։

Նագելսմանը գոհ է 21-ամյա կիսապաշտպանի մարզավիճակից. նա կրկին կայուն խաղաժամանակ է ստանում «Բավարիայում»։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջին անգամ Գերմանիայի հավաքական հրավիրվել է 2024թ. հոկտեմբերին։

«Բունդեսթիմն» Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հունիսի 4-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի դեմ։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

fastnews-ads-banner