Logo

Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում Ալոնսոյի մոտեցումները

16:17 / 06.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի որոշումները, հաղորդում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը: 

Ֆուտբոլիստներից շատերը կարծում են, որ գլխավոր մարզիչը շատ խիստ է վարվում իրենց հետ: Նրանք նաև չեն հասկանում Ալոնսոյի որոշումներից մի քանիսի պատճառը: 

Ֆուտբոլիստների համար հարցական է մնացել, թե ինչու «Լիվերպուլի» դեմ խաղի վերջում դաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կամ ինչու «Էլ Կլասիկոյի» ժամանակ փոխարինվեց Վինիսիուսը:

«Ռեալը» 2025/26 մրցաշրջանում անցկացրած խաղերից միայն երկուսն է պարտվել, մյուս խաղերը հաղթել է: 

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner