Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ «Արքայական ակումբի» հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում:
Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի հետ: «Ռեալն» այդ ընթացքում ուշադիր կհետևի նրա մարզումներին։
17-ամյա Մաստանտուոնոյի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 45 միլիոն եվրո: Նա արդեն մեկ խաղ անցկացրել է Արգենտինայի հավաքականում, իսկ «Ռիվեր Փլեյթում»՝ 64 խաղ, որոնցում խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա խաղում է աջեզրայինի և «10 համարի» դիրքերում։
«Լոս Բլանկոսը» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կսկսի օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ տնային խաղով։


