Logo

Աղբյուր. «Ռեալը» 2 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին»

12:51 / 17.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով AS-ին։

«Արքայական ակումբը» 2 միլիոն եվրո կվճարի մերսիսայդյան գրանդին, որպեսզի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հաստատվի ավելի շուտ` «Ռեալի» կազմում պաշտպանի` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։

Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» հետ հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի, իսկ մրցաշարն ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 15-ին, ուստի «Լիվերպուլը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար փոխհատուցում է պահանջում։

Ալեքսանդր-Առնոլդը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ, և եթե մադրիդյան գրանդն ու «Լիվերպուլը» համաձայնության չհասնեն փոխհատուցման հարցում, նա նոր թիմին ազատ գործակալի կարգավիճակում կմիանա հուլիսի 1-ին։

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner