Logo

Աղբյուր. «Ռեալը» համաձայնության է հասել Ուպամեկանոյի հետ

12:53 / 07.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է հասել «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագիր կնքելու հարցում, գրում է FootMercato-ի լրագրող Սանտի Աունան:

«Ռեալի» տրանսֆերային ցանկում Ուպամեկանոն շրջանցել է Իբրահիմա Կոնատեին: «Արքայական ակումբը» պատրաստ կլինի 20 միլիոն եվրո բոնուս վճարել, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի Մադրիդ: 

«Բավարիան» դեռ հույսը չի կորցրել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: ՊՍԺ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ փարիզյան ակումբը նույնպես հետաքրքրված է 26-ամյա խաղացողի ծառայություններով:

fastnews-ads-banner