Logo

Աղբյուր. Ռոնալդուն աշխարհի ակումբային առաջնության համար կարող է համալրել «Ալ Հիլալի» կազմը

23:26 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնության համար կարող է համալրել «Ալ Հիլալի» կազմը, հաղորդում է լրագրող Ջեյմս Բենջը:

Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան Հարստության Հիմնադրամը (PIF) չի ցանկանում, որ 40-ամյա Ռոնալդուն մրցաշարում ներկայացնի օտարերկրյա ակումբ, ուստի քննարկվում է կարճաժամկետ վարձակալության հարցը ներքին առաջնության շրջանակում։

Ավելի վաղ «Ալ Նասրի» սպորտային տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտնել էր, որ պորտուգալացու հետ բանակցություններ են ընթանում հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետի հնարավոր երկարաձգման վերաբերյալ։

Ռոնալդուն Ռիադի ակումբում խաղում է 2023 թվականի հունվարից։ Այս ընթացքում նա անցկացրել է 105 խաղ, խփել 93 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

fastnews-ads-banner