Logo

Աղբյուր. «Սանթոսն» ու Նեյմարը նոր պայմանագիր կկնքեն

14:52 / 17.05.2025Ֆուտբոլ
null

«Սանթոսն» ու ակումբի վինգեր Նեյմարը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է TNT-ն։

Կողմերը քննարկում են համաձայնագրի վերջին դետալները. ստորագրելուց հետո այն ուժի մեջ կլինի մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ներկայիս պայմանագիրը գործում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։

33-ամյա ֆուտբոլիստը 12 տարի անց բրազիլական ակումբ էր վերադարձել 2025թ. հունվարին, 9 խաղում խփել 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Այժմ նա ապաքինվում է վնասվածքից, իսկ վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 17-ին։

fastnews-ads-banner