Logo

Աղբյուր. «Սարդարապատը» կհամալրվի 2 նոր ֆուտբոլիստով

13:14 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը պատրաստվող «Սարդարապատը» 2 նոր ֆուտբոլիստ կունենա, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Սարդարապատում», ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա պաշտպան Դումբիա Վայանգան, որը ներկայացնում է Կոտ դ'Իվուարի մինչև 23 տարեկանների հավաքականը:

Հայկական ակումբի մյուս պոտենցիալ նորեկը Յուրի Բուդաղյանն է: 23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» սան է և ակումբի գլխավոր թիմում 98 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Սարդարապատը» նոր մարզչական շտաբի գլխավորությամբ ակտիվորեն նախապատրաստվում է 2025/26 մրցաշրջանի մեկնարկին: Թիմը համալրվելու է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երիտասարդ և որակյալ ֆուտբոլիստներով:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով