Logo

Աղբյուր. Հնարավոր է՝ Սպերցյանը տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

10:31 / 30.05.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Պորտուգալիա, հայտնում է Legalbet-ը:

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական թոփ ակումբներից մեկը, որի անունը դեռևս անհայտ է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»;

Էդուարդ Սպերցյանն արդեն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել 11 գոլ, կատարել 7 ասիստ: 2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հաղթող:

fastnews-ads-banner