Էրիկ Տեն Հագը կարող է կրկին գլխավորել «Այաքսը», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ամստերդամը ներկայացնող ակումբը Ֆրանչեսկո Ֆարիոլիի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո սկսել է դիտարկել Տեն Հագի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
«Այաքսը» գլխավորելու հավակնորդների թվում է նաև Պոլ Սիմոնսը, որն այժմ մարզում է «Գոու Ըհեդ Իգլսը»։ Ակումբը նրա գլխավորությամբ այս տարի խոշոր անակնկալ է մատուցել ու նվաճել Նիդերլանդների գավաթը։
55-ամյա Տեն Հագն «Այաքսը» մարզել է 2017-2022թթ.։