Logo

Աղբյուր. Տիգրան Ավանեսյանն ու Ռուսաստանում հանդես եկող ևս 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

19:08 / 17.05.2025Ֆուտբոլ
null

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն:

Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։

Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, սակայն չէր ընդունել այն: Այդ ժամանակ Կալինինգրադի «Բալթիկայում» խաղացող կիսապաշտպանը նշել էր, որ ֆուտբոլային կարիերայի այդ փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են:

23-ամյա Ավանեսյանը նախորդ տարվա մարտին նորամուտն էր նշել Հայաստանի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, երեք օր անց էլ հյուր կգնա Չեռնոգորիային: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով:

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

fastnews-ads-banner