Logo

Աղբյուր. Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը

13:19 / 17.05.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը, գրում է ТАСС-ը։

«Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է վրացի մարտիկի ներկայացուցիչը։

28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացավ թեթև քաշային կարգ` չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելու համար։ Այդուհանդերձ, վերջինն էլ տեղափոխվեց կիսամիջին քաշ և ուզում է մենամարտել նորընծա չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի հետ։

Տոպուրիան հունիսի 29-ին UFC-317-ում ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կմենամարտի բրազիլացի Չառլզ Օլիվեյրայի դեմ ու կվիճարկի Իսլամ Մախաչևի` թեթև քաշային կարգում ազատած չեմպիոնական գոտին։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով