«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ու վինգեր Վինիսիուս Ժունիորի հարաբերություններում կա լարվածություն, հաղորդում է ESPN-ը:
Ակումբի վերնախավն ու մարզչական շտաբը շատ լավ հասկանում են, որ ֆուտբոլիստի ու մարզչի հարաբերությունները լավագույն վիճակում չեն: Նույնիսկ Ալոնսոյի օգնականները զարմացած են եղել, որ «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղում Վինիսիուսը մնացել է պահեստայինների նստարանին:
Ռոդրիգոն էլ վերջին օրերին՝ Ալոնսոյի հետ զրույցի ընթացքում, կրկին հաստատել է, որ ցանկանում է միայն ձախ եզրում խաղալ:
Մրցաշրջանի մեկնարկային հինգ խաղերից երեքում մեկնարկային կազմում ձախ եզրից խաղացել է Վինիսիուսը, երկուսում՝ Ռոդրիգոն:


