Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Ուզբեկստանի ազգային թիմը, հաղորդում է Championat.Asia-ն։
Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիան արդեն բանակցություններ է սկսել գերմանացի մասնագետի հետ։ Եթե Լյովը համաձայնի գլխավորել Ուզբեկստանի հավաքականը, ազգային թիմի ներկայիս մարզիչ Թիմուր Կապաձեն կընդգրկվի հանրահայտ մասնագետի շտաբում:
Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։
Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2006-2021 թվականներին։ 2014 թվականին Բունդեսթիմը Բրազիլիայում դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ երեք տարի անց Ռուսաստանում նվաճել էր Կոնֆեդերացիաների գավաթը: